Նոր կարգավորումներ՝ պետական պաշտոնյաների մասով. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության մեջ քննարկվում է պաշտոնյաների նկատմամբ օրենսդրական կարգավորումներ կիրառելու մասին մի օրինագծի սեւագիր տարբերակ։

Մեր ունեցած տեղեկություններով, այդ կարգավորումները պետք է վերաբերեն այն պաշտոնյաներին, որոնք տեսականորեն եւ պրակտիկորեն տիրապետում են կամ կարող են տիրապետել պետական գաղտնիքների։

Նախատեսվում է հստակ սահմանել այդ պաշտոնյաների ցանկը, ինչպես նաեւ պաշտոնավարման ընթացքում ու դրանից հետո նրանց նկատմամբ որոշակի սահմանափակումների կիրառման շրջանակները։

Այս թեման, ըստ մեր աղբյուրների, կուլիսներում բավական ակտիվ պրոպագանդում են արեւմտամետ ՀԿ-ների ներկայացուցիչները։

Ըստ էության, նման նախաձեռնությունը կյանքի կոչելու դեպքում հնարավոր կլինի սահմանափակել պետական պաշտոնյաների՝ հետագայում ազատ տեղաշարժվելու եւ գործունեություն ծավալելու հնարավորությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս