«Երկար տարիներ Հայաստանը ջանքեր էր գործադրում իր բարձր տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու համար, բայց այս ուղղությամբ իրական զարգացումներ մեկնարկեցին միայն 2018 թվականի հեղափոխությունից հետո:
Աշխարհի քարտեզի խորխորատներում թաքնված փոքր, աննկատ երկիրը անսպասելիորեն հույսով լցվեց դեպի ապագան, որը արտասովոր կերպով պայծառ է թվում»:
Աշխարհահռչակ «Ֆորբսն» է գրում Հայաստանի մասին: «Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնոլոգիական խաչմերուկ» վերնագրով հոդվածը լույս է տեսել 2020 թվականի հունվարի 31-ին:
Աշխարհը հավատում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագային, որովհետեւ հայ ժողովուրդը կերտում է իր ապագան»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հրապարակել հանրահայտ Forbes ամսագրի հոդվածը: