ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադրման 9-ամյակի առթիվ.
«Ժողովուրդ» օրաթերթի սիրելի գործընկերներ,
Սիրով շնորհավորում ենք ձեզ օրաթերթի հիմնադրման 9-ամյակի առթիվ:
«Ժողովուրդ» օրաթերթն իր կարևոր տեղն է զբաղեցնում լրատվության ոլորտում ձեր մասնագիտական բարձր հմտությունների, հասարակության և պետության միջև կապն արդյունավետ ապահովելու շնորհիվ:
Անփոխարինելի է լրագրողների դերը ժողովրդավարության զարգացման և խոսքի ազատության խթանման հարցում: Ձեր աշխատանքի շնորհիվ է քաղաքացին պատկերացում կազմում հանրային մարմինների ու այդ մարմինները ներկայացնող պաշտոնատար անձանց աշխատանքի, մեր երկրում տեղի ունեցող գործընթացների մասին:
Մաղթում ենք ձեր լրատվամիջոցին երկարակեցություն, հաջողություններ տարբեր հարթակներում, մասնագիտական նոր ձեռքբերումներ, որպեսզի կարողանաք մշտապես բարձր պահել լրագրողի ու լրատվամիջոցի հեղինակությունը։