Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին ազատ արձակելու դատախազության բողոքը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ տեղեկությունները հաստատեց Աբրահամյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանը:
«Ռազմիկ Աբրահամյանը կշարունակի մնալ ազատության մեջ: Այսօր դատարանը մերժեց դատախազության վերաքննիչ բողոքը»,- նշեց Քոչարյանը:
Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 -րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք):