
2020թ. հունվարի 31-ին Շվեդիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԱ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: