Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ժողովուրդ» օրաթերթի հիմնադրման 9-ամյակի առթիվ.
«Շնորհավորում եմ «Ժողովուրդ» օրաթերթի տարեդարձը: Հետադարձ հայացք նետելով թերթի անցած ճանապահին՝ կարող ենք արձանագրել, որ այն իր ուրույն տեղն ունի հայ մամուլի պատմության մեջ: Թերթն իր որդեգրած քաղաքականության և համարձակ լրագրողների շնորհիվ, ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի իրավական, հասարակական, քաղաքական բոլոր կարևոր իրադարձությունները: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ «Ժողովուրդ» օրաթերթի տարեդարձը, մաղթում նորանոր հաջողություններ ու հարատևություն» :