ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ավանի Ակադեմիայում Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Գանձասար – Կապանը» եւ «Շիրակը» օգտվելով ներքին առաջնության դադարից ընկերական հանդիպում անցկացրին: Խաղն ավարտվեց գյումրեցիների 2:1 հաշվով հաղթանակով: «Շիրակից» գոլերի հեղինակ դարձան Արտեմ Գեւորգյանն ու թիմում փորցաշրջան անցնող Ավո Լեյբ Ջունիորը: Կապանցիներից իր անունը լուսատախտակին վառեց Գեղամ Հարությունյանը:
Հանսիպման ավարտից անմիջապես հետո «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը պատասխանեց լրագրողների հարցերին.«Ամեն ինչ ընթանում է մեր պլանավորածով: Մարզումները սկսել ենք հունվարի 7-ից: Այսօր անցկացրինք մեր վերջին ընկերական հանդիպումը: Վաղը կհանգստանանք, իսկ փետրվարի 3-ից կսկսենք մարզումները Գյումրիում: Փետրվարի 7-ից 21-ը հավաք կանցկացնենք Անթալիայում, որտեղ նախատեսում ենք անցկացնել 4 ընկերական հանդիպում: Այժմ միակ խնդիրն այն է, որ թիմում ունենք վնասվածք ստացած ֆուտբոլիստներ: Եթե այս պահի դրությամբ գնահատենք Ջունիորի խաղը, ապա միանշանակ գոհ չենք լինի, սակայն 1-2 խաղ ժամանակ տրամադրելուց հետո նոր կկայացնենք վերջնական որոշում: Բակայոկոյի հեռանալու պատճառը անձնական էր` երկկողմանի համաձայնությամբ խզեցինք պայմանագիրը: Ուրիշ պատճառ չկար: Մեր հարձակվողներից վնասվածք ունի Մորի Կոնեն, ում մոտ վնասվածքը կրկնվում է արդեն 3-րդ անգամ: Կարծում եմ դրսի հավաքին կմասնակցի, սակայն մենք չենք շտապի վերականգնողական աշխատանքներում, որպեսզի նա առաջնության երկրորդ հատվածին պատրաստ լինի: Մենք արդեն պայմանագիր ենք ստորագրել Ուրոշ Նենադովիչի հետ, ում դիտարկում ենք Կոնեին փոխարինող: Այսօրվա խաղը ցույց տվեց, որ Ուրոշ մոտ դժվարություններ կան, որը հիմնականում կապված է ֆիզիկական վիճակի հետ: Անթալիայում կայանալիք խաղերի միջոցով ամեն ինչ կանենք Նենադովիչի ֆիզիկական վիճակը բարելավելու համար:
Վերջին երկու խաղերի որակից այդքան էլ գոհ չեմ, որովհետեւ գնդակի կորուստները շատ են: Գնդակը կորցնում ենք այնպիսի իրավիճակներում, որտեղ պարտադիր չէ, այսինքն` մրցակիցը չի ստիպում: Պետք է այդ ուղղությամբ աշխատենք: Լյովա Մրյանից գոհ ենք: Մեծ պետենցիալով հարձակվող է եւ մեր լավագույն երիտասարդներից է»,-ասել է Վարդան Բիչախչյանը:
Պարոն Բիչախչյանը նաեւ անդրադարձել է հայկական ֆուտբոլի ամենաքննարկվեղ թեմաներից մեկին` Հայաստանի առաջնության ձեւաչափին.« Միանշանակ կողմ եմ ձեւաչափի փոփոխմանը: Աշուն-գարուն ձեւաչափը չի արդարացնում իրեն եւ չի համապատասխանում Հայաստանին: Իմ կարծիքով պետք է անցումային առաջնություն կազմակերպել: Կարելի է օգոստոսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում առաջնություն անցկացնել 2 շրջանով: 10-ը թիմի դեպքում`18 խաղով,12-ի դեպքում` 22 : Պետք է վերադառնալ գարուն-աշուն ձեւաչափին: Այս ձեւաչափը տարբեր խնդիրներ է առաջացնում: Նախ դաշտերի խնդիրն է եւ որն ամենակարեւորն է խնդիր է առառաջացնում ֆուտբելիստների մոտ: Խաղ առ խաղ նրանք մարզավիճակ են հավաքում եւ, երբ պետք է հասնեն գագաթնակետին գալիս է արձակուրդը ու այդպես շարունակ: Կարծում եմ` ձեւաչափի փոփոխությունը ճիշտ որոշում կլինի»,- ասել է «Շիրակի» գլխավոր մարզիչը:
Էդմոն Մարտիրոսյան