Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ժողովուրդ» օրաթերթի 9-ամյակի առթիվ․
««Ժողովուրդ» օրաթերթի հարգելի խմբագրակազմ,
Բարձրագույն դատական խորհրդի և անձամբ իմ անունից՝ սրտանց շնորհավորում եմ օրաթերթի հիմնադրման 9-ամյակի առթիվ:
«Ժողովուրդ» օրաթերթն, իր ուրույն ու բացառիկ ձեռագրով մշտապես հանդես գալով ընթերցողին լրատվություն հասցնելու կարևոր առաքելությամբ, իր նշանակալի դերակատարումն ունի խոսքի ազատության մշակույթի ձևավորման և ընթերցողին օբյեկտիվ ու անաչառ տեղեկատվություն մատուցելու գործում:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ՝ մաղթելով բարի և անխոչընդոտ ընթացք հետագա լրատվական և ստեղծագործական գործունեության ճանապարհին»: