Իտալիայի Ա Սերիայի առաջնության 22-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» առանց մեր ֆուտբելիստի Սասուոլոյում 2:4 հաշվով զիջեց տեղի համանուն թիմին: Տանտերերից դուբլ ձեւակերպեց Ֆրանչեսկո Կապուտոն (7‘,16‘), մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆիլիպ Դյուրիչիչն(26‘) ու Ժերեմի Բոգան(74‘): Հռոմեացիներից իրենց անունները լուսատախտակին վառեցին Էդին Ջեկոն(55‘) եւ Ջորդան Վերետուն (73‘):
Հավելենք, որ խաղի 69-րդ րոպեին դաշտից հեռացվել է «Ռոմայի» ֆուտբոլիստ Լորենսո Պելեգրինին:
Այս խաղից հետո «Սասուոլոն» վաստակեց 26 միավոր եւ այժմ 13-րդն ք: «Ռոման» 4-րդն է 39 միավորով:
Էդմոն Մարտիրոսյան