
UFC թեթեւքաշային նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը կստանա ռուս մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովի հետ ռեւանշ անցկացնելու հնարավորություն: Այս մասին հաստատել է UFC նախագահ Դեն Ուայթը. «Քոնորը կմենամարտի Խաբիբ – Ֆերգյուսոն զույգի հաղթողի հետ: Բոլորս էլ լավ գիտենք ում հետ է նա ցանկանում մենամարտել: Ռամադանը կսկվի այդ մենամարտից անմիջապես հետո, այսինքն Խաբիբն ու Քոնորը կարող են մենամարտել աշնանը»,- ասել է Ուայթը:
Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը վերջերս կարողացավ հաղթել երկարատեւ դադարից հետո` 40 վայրկյանում նոկաուտի ենթարկելով Դոնալդ Սերոնեին:
Էդմոն Մարտիրոսյան