Գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը Չինաստանի սահմաններից դուրս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրանցվել է 2019-nCoV կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը Չինաստանի սահմաններից դուրս՝ Ֆիլիպիններում: Այս մասին հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆիլիպինյան մասնաճյուղը Twitter-ում:

«44 տարեկան տղամարդը Ֆիլիպիններում 2019-nCoV կորոնավիրուսով 2-րդ հաստատված հիվանդն է»,- ասվում է մասնաճյուղի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նա մահացել է փետրվարի 1-ին: Նշենք, որ այս պահին Չինաստանում մահացու վտանգավոր կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 304-ի, իսկ վարակվածները 13 846-ն են, որոնցից 2110-ը ծանր վիճակում են:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է թոքաբորբի բռնկում։ Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդության պատճառը կորոնավիրուսի տեսակն է, որն ավելի վաղ հայտնի չի եղել։ Վիրուսի տարածման էպիկենտրոնը Ուհանն է, սակայն հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Թայլանդում և Ճապոնիայում։




Լրահոս