Եվրամիությունը փոխել է վիզաների ստացման կանոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը փոխել է վիզաների ստացման կանոնները։ Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի կայքը։

Այժմ դուք կարող եք դիմել վիզա ստանալու համար ուղևորությունը սկսելուց 6 ամսի առաջ. նախկինում ժամկետը սահմանափակված էր մինչև երեք ամիս: Դուք կարող եք ներկայացնել փաստաթղթերը բնակության երկրում, այդ թվում ‘ էլեկտրոնային ձեւով: Սակայն 59 ամիսը մեկ պետք է դա անել անձամբ, որպեսզի հյուպատոսական բաժնում կամ վիզայի բյուրոյում կարողանան մատնահետքեր ստանալ։

ԵՄ-ն նաեւ պարզեցրել է փաստաթղթերը բազմակի ստանալու պայմանները. դրական վիզային պատմություն ունեցող մարդկանց (Եվրամիության երկրներ մուտք գործելու ժամանակ խախտումների բացակայությամբ) կարելի է աստիճանաբար ավելացնել վիզայի գործողության ժամկետը մեկ տարուց մինչեւ հինգ տարի: Դիմումների քննարկման առավելագույն ժամկետը չի փոխվել, այն կկազմի 15 օր։ Ընդ որում, առանձին դեպքերում ժամկետը կարող է աճել մինչեւ 45 օր։

Նշվում է, որ դրույթները գործելու են բոլոր թվով105 երրորդ երկրների համար, որոնց քաղաքացիները ԵՄ մուտքի վիզայի կարիք ունեն: Այն պետությունների բնակիչների համար, որոնց համար միավորման մեջ նախատեսված է անայցագիր ռեժիմ, ոչինչ չի փոխվի։

Նոր դրույթները պետք է խոչընդոտեն անօրինական միգրացիային. Եվրահանձնաժողովը կհետեւի, թե որքանով են երրորդ երկրները արդյունավետ  համագործակցում ԵՄ-ի հետ: Խոսքը ռեադմիսիայի մասին է ՝ միավորումից արտաքսման ենթակա քաղաքացիների հայրենիք վերադառնալու մասին ։

Բացի այդ, նոր կանոնները նպատակ ունեն հեշտացնել մուտքի արտոնագրերի ստացումը նրանց համար, ովքեր ճանապարհորդում են ԵՄ երկրներ տուրիստական, առեւտրային կամ գործարար նպատակով:




Լրահոս