
Սիմփսոնների երկրպագուները պարզել են, որ մուլտսերիալի ստեղծողները կանխատեսել էին 2019-Ncov նոր տեսակի կորոնավիրուսի հայտնվելը:
«Marge in Chains» անիմացիոն շարքի չորրորդ սեզոնի քսաներկուերորդ սերիայի սյուժեն շատ է հիշեցնում այն իրադարձությունները, որոնք այժմ կատարվում են: Սերիաներից մեկում Սիմփսոնների ընտանիքը որոշում է Ճապոնիայից պատվիրել սարք, որը հյութ է քամում: Սարքը փաթեթավորելու ընթացքում աշխատակիցների մեկը փռշտում է հենց տուփի վրա: Այդ փռշտոցը փոխանցվող փաթեթի հետ վիրուս է տարածում այն քաղաքում, որտեղ բնակվում էին Սիմփսոնները:
Նշենք, որ տարբերությունն այն է, որ մուլտֆիլմում հիվանդությունն առաջացել է ոչ թե չինական Ուհանից, այլ ճապոնական Օսակի քաղաքից: