
Իտալիայի Ա Սերիայի առաջնության 22-րդ տուրի «Յուվենտուս» – «Ֆիորենտինա» խաղում թուրինցիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնական խաղերում խփեց կարիերայի 722-րդ գոլը, որի շնորհիվ ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում շրջանցեց գերմանացի Գերդ Մյուլերին եւ բարձրացավ 3-րդ տեղ: Կրիշտիանուից շատ աչքի են ընկել միայն բրազիլացի նախկին ֆուտբոլիստներ Ռոմարիոն (734) եւ Պելեն(767): Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագին այժմ 46 գոլ է բաժանում ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկու դառնալուց:
Ռոնալդուն «Ֆիորենտինայի» դեմ խաղում հեղինակած դուբլով կրկնեց Դավիդ Տրեզեգեի ակումբային ռեկորդը, ով 2005 թվականին «Յուվենտուսի» կազմում Իտալիայի Ա Սերիայում 9 խաղ անընդմեջ դարձել էր գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն փետրվարի 5-ին կդառնա 35 տարեկան:
Էդմոն Մարտիրոսյան