
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը փայլուն է գնահատում 2019 թվականի տնտեսական արդյունքները և տեսնում է բոլոր նախադրյալները 2020 թվականին 8-9 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Պիտի բոլորով աշխատենք, որ 2020 թվականին ապահովենք գոնե 8-9 տոկոս տնտեսական աճ, ներառյալ՝ գյուղատնտեսությունը դուրս բերելով ռեցեսիոն փուլից:
Դրա համար բոլոր նախադրյալները առկա են: Իսկ 2019 թվականի տնտեսական արդյունքները գնահատում եմ փայլուն»,- գրել է Փաշինյանը: