Մարտի 1-ի գործով Դատախազության բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց:
Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը հրապարակեց այս որոշումը՝ մերժելով Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին՝ նշելով, որ նա այս գործով չի կարող լինել անաչառ եւ անկողմնակալ դատավոր:
Հիշեցնենք, որ դատավոր Արմեն Դանիելյանն այն դատավորն է, որը 2019 թվականի հունիսի 25-ին, բեկանեց Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու որոշումը եւ որոշեց նրան դարձյալ կալանավորել: