![](https://armlur.am/wp-content/uploads/2020/02/83776729_564225557499155_1709658087754825728_n.jpg)
Անգլիայի Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի «Տոտենհեմ»-«Մանչեստեր Սիթի» (2:0) խաղում վնասվածք է ստացել մանչեստերցիների անգլիացի ֆուտբոլիստ Ռահիմ Ստերլինգը:
Ֆուտբոլիստը մկանային լարվածություն ունի եւ կարող է շարքից դուրս մնալ 3 շաբաթ, ինչը նշանակում է, որ անգլիացին չի կարողանա մասնակցել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Մադրիդի «Ռեալի» դեմ առաջին հանդիպմանը:
Ստերլինգը Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում դարձել է 11 գոլիեւ 1 գոլային փոխանցման հեղինակ:
Էդմոն Մարտիրոսյան