
Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» տանը 2:1 հաշվով հաղթանակի հասավ «Լեւանտեի» նկատմամբ:
«Բարսելոնայից» դուբլ ձեւակերպեց 17-ամյա պատանի Անսումանե Ֆատին (30‘,31‘): Երկու գոլային փոխանցումներն էլ իր հաշվին գրանցել է Լեո Մեսսին:
Այս հաղթանակից հետո կատալոնացիները վաստակեցին 46 միավոր եւ ամրապնդվեցին Պչիմերայի 2-րդ հորիզոնականում` 3 միավոր հետ մնալով Մադրիդի «Ռեալից»: «Լեւանտեն» 26 միավորով 13-րդն է:
Էդմոն Մարտիրոսյան