ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, խմբի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության նախագծի լրամշակման նպատակով՝
1) ստեղծել ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը լրամշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) հաստատել ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը լրամշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության լրամշակված նախագիծը մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ»,- ասված է որոշման մեջ: