Կարող եք դիմել ձեր խնդիրներով ու ձեզ մտահոգող հարցերով. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսուհետ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում գործելու է հանրային ընդունարան: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ գրասենյակը։

«Ընդունարանին կարող եք դիմել ձեր խնդիրներով ու ձեզ մտահոգող հարցերով: Ընդունարանի կողմից ձեզ կտրամադրվի անհրաժեշտ ոլորտային խորհրդատվություն: Ընդունարանը հետամուտ կլինի ձեր կողմից ներկայացված խնդիրների բարձրաձայնմանը և դրանց հետևողական լուծմանը:

Ընդունարանին կարող եք դիմել նաև մեր էլեկտրոնային հարթակի միջոցով:

Ընդունարանը չի ցուցաբերելու ֆինանսական աջակցություն և չի զբաղվելու բարեգործությամբ»,– ասվում է հաղորդագրությունում։




Լրահոս