Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող չի ճանաչվել: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Երևանի քաղաքապետարանում այսօր կայացել է 2008 թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված մրցույթի արդյունքների ամփոփումը:
Ներկայացված 11 հայտերից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել:
Նոր հայտներն ընդունվում են մինչև փետրվարի 24-ը»,-գրել է նա իր էջում: