ԱԺ նախագահի դեմ հաղորդում չի՞ ներկայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս հունվար ամսվա վերջին «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, թե իրեն բերման են ենթարկել Ապօրինի թմրամիջոցների շրջանառության վարչություն, որտեղ էլ, հնարավորությունից օգտվելով, ինքն ասել է, թե հաղորդում է ներկայացրել վարչությանը ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ։

Նարեկ Սամսոնյանը, մասնավորապես, ասել է.

«Իր տեղեկություններով, 00HH001 համարանիշի ավտոմեքենայի պաշտոնյան, եթե չեմ սխալվում Արարատ Միրզոյանն օգտագործում է թմրամիջոցներ։ Հուսով եմ, որ այս վարչությունը կզբաղվի իր իրական գործով և կստուգի՝ արդյոք Արարատ Միրզոյանն օգտագործո՞ւմ է թմրամիջոց, թե ոչ»։

Այս առնչությամբ ArmLur.am-ը դիմել էր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչություն՝ պազելու, թե Նարեկ Սամսոնյանի հաղորդման հետ կապված ինչ է արել ոստիկանությունը։

Մեր հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանությունը տեղեկացրել է.

«Հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ-ում «Քաղաքացիական գիտակցություն¦ ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վերաբերյալ գրավոր հաղորդում չի
ստացվել»։

Լիդա Եղիազարյան




Լրահոս