
Հայաստանի ազգային հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապաքինվել է ձախ ազդրի վնասվածքից եւ կարող է մասնակցել Իտալիայի Ա Սերիայի 23-րդ տուրի «Բոլոնիայի» դեմ հանդիպմանը:
Իտալական պարբերականները տեղեկացնում են, որ Հենրիխն արդեն մարզվում է թիմի հետ եւ պատրաստ է հայտնվել «Բոլոնիայի» դեմ խաղի հայտացուցակում:
Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի Ա Սերիայի առաջնության 18-րդ տուրի «Տորինոյի» դեմ խաղում:
Էդմոն Մարտիրոսյան