
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում:
Մասնավորապես, իմքայլական պատգամավորն առաջարկում է օրենքի 24-րդ հոդվածում ավելացնել նոր կետ. «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվում է տարկետում (6 ամիս) այն քաղաքացուն, որի ընտանիքի անդամը մահացել է հայտարարված զորակոչի ընթացքում»:
Հիմնավորման մեջ պատգամավորը նշում է, որ այդ դեպքում քաղաքացուն հնարավորություն կտրվի հաղթահարել ընտանիքի անդամի մահվան հոգեբանական տրավման: