Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը:
Համաշխարհային տվյալներով մանկական քաղցկեղային հիվանդությունների թիվն աճում է` տառապանքներ պատճառելով բազմաթիվ երեխաների և նրանց ընտանիքներին:
Յուրաքանչյուր տարի աշխարհում հայտնաբերվում է մանկական քաղցկեղի մոտ 200,000 նոր դեպք և ամեն օր 250 երեխա մահանում է քաղցկեղից: Ըստ Հայաստանյան վիճակագրական տվյալների՝ ամեն տարի Հայաստանում միջինում 80-100 երեխայի մոտ քաղցկեղ է ախտորոշվում: Սակայն, այս հիվանդության մահացու ելքից կարելի է խուսափել վաղ կանխարգելման միջոցով:
Այս օրերին տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ համացանցի իրենց էջերում ֆլեշմոբ են իրականացնում՝ տեղադրելով լուսանկարներ եւ գրելով.
«Այս լուսանկարով ես միանում եմ քաղցկեղի դեմ միասնական պայքարին, քանի որ վստահ եմ, որ քաղցկեղը չպետք է համարվի դատավճիռ: Միացի՛ր և դու: Միասին մենք կարող ենք կյանքեր փրկել»: