Ինչ հարցեր են ընդգրկված արտահերթ նիստում. ԱԺ խորհուրդն արտահերթ կհավաքվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ 16:00-ին, Ազգային ժողովի խորհուրդը արտահերթ նիստ է հրավիրելու, որի օրակարգում լինելու է փետրվարի 6-ին խորհրդարանում գումարվելիք Ազգային ժողովի արտահերթ նիստը: Ինչպես հայտնի է՝ այդ նիստում պետք է քննարկվի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի օրենսդրական նախաձեռնությունը, որը նպատակ ունի սահմանադրական փոփոխություններն անցկացնել ըստ էության առանց Սահմանադրական դատարանի համաձայնության:

Եվ ահա, այսօրվա ԱԺ խորհրդի նիստի օրակարգում հենց կհաստատվի փետրվարի 6-ին գումարվելիք նիստի օրակարգը: Եվ տեղեկացանք, որ արտահերթ նիստի օրակարգում հենց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում  լրացումներ եւ  փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ  փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն է, որն էլ ներկայացրել է պատգամավորը:

Հավելենք, որ մինչ այս ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արտահերթ նիստ գումարելու մեկ այլ որոշում էր կայացրել, որը հետագայում ստիպված եղավ չեղարկել:




Լրահոս