ԱԺ նախագահն էլ է գնացել. պլան են մշակել. «Իմ քայլի» եռօրյա շրջագայության մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեք օրով մեկնել էր Դիլիջան, որպեսզի, իրենց իսկ խոսքով ասած, մշակեն 2020 թվականի ռազմավարությունը: Ըստ մեր տեղեկությունների՝ շաբաթ օրը՝ փետրվարի 1-ին, իմքայլականներին է միացել նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Հիմնական քննարկումները ծավալվել են հենց այդ օրը:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ հիմնական քննարկվող թեմաները եղել են օրենքի մի քանի նախագծեր, որոնքպետք է առաջիկայում խորհրդարանականները ներկայացնեն քննարկման:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախ եւ առաջ քննարկվել է փետրվարի 6-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարվող փոփոխությունը, որը, կարելի է ասել, անգամ իմքայլականների մոտ է խառնաշփոթ առաջացրել:

Բացի այդ, օրակարգում են եղել նաեւ Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունները, որտեղ իշխանությունները նպատակ ունեն «չեզոքացնել» ռեյտինգային ընտրակարգը:

«Կուսակցությունների մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին»օրենքներում կատարվող փոփոխությունների վերաբերյալ էլ լուրջ քննարկում է ծավալվել,ուորոշում է կայացվել, որ այն պետք է առաջիկայում ներկայացվի խորհրդարան արագ ընդունելու համար: Այս ամենով զբաղվելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, որը դեռեւս անցած տարի լիազորված էր համակարգել փոփոխությունների նախագծերի քննարկումները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ իմքայլականները նպատակ ունեն նաեւ փոփոխություն կատարել «Զանգվածային լրատվության մասին»օրենքում, որի համակարգմամբ էլ պետք է զբաղվի իմքայլական պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Այս քննարկումներից հետո՝ կիրակի առավոտյան, իմքայլականները վերադարձել են Երեւան:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ, որը եւս ակտիվ մասնակցել է քննարկումներին:

-Պարո՛ն Հակոբյան, Դիլիջանում երեք օրում ի՞նչ ռազմավարություն մշակեցիք, ի՞նչ որոշման եկաք, ի՞նչ օրենսդրական փոփոխություններ եք պատրաստվում իրականացնել:

-Ես կարծում եմ, որմենք՝որպեսիշխող քաղաքական ուժ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ապահովենք Հայաստանի տնտեսական զարգացումը, քաղաքական ստաբիլությունը, բարձր տրամադրությունը եւ տարվա կտրվածքով այն ամբիցիոզ ծրագրերը, որ կա մեր առջեւ, հետեւողական լինենք դրանց իրականացմանը՝ սկսած աշխատավարձերի բարձրացումից մինչեւ ասֆալտապատում եւ այլ զանազան ներդրումային ծրագրեր:

-Բայց կոնկրետչե՞քորոշել՝ինչից եք սկսելու, որն է ռազմավարության առաջին կետը, որից մեկնարկը տալու եք:

-Հստակ կետնշելու կարիք չկա, քանզի տարվա կտրվածքով ռազմավարությունը ինքը ներառում է ոչ թե մի շրջանակ շահառուների կամ որոշակի օրենքների առանձին փաթեթ, այլ շատ լայն է դա: Այնպեսոր, ես ներկայացրեցի ռազմավարության մշակման հիմնական նպատակները. դա ՀՀ-ի առաջընթացն է, ՀՀ-ի եւ Արցախի անվտանգությունն է եւ այլն: Կոնկրետինչ-որ բաներ չենք կարող ասել, դրանք ընդհանուր քննարկումներ ենմեր երկրի առաջընթացի համար:

-Ըստ տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է խորհրդարանի իշխող խմբակցության աշխատանքներից, ինչի համար էլ հավաքվել եք Դիլիջանում՝ հասկանալու, թե ինչ աշխատանքներ պետք է առաջիկայում իրականացնեք, որպեսզի արդյունք ունենաք: Որքանո՞վ է հավաստի այս տեղեկությունը:

-Ես , գիտեք, մի շատ նուրբ պահի եմ ուզում անդրադառնալ. նախ՝ կառավարության եւ պառլամենտի աշխատանքները շատ հաճախ ուղեկցվում են բազմաբովանդակ քննարկումներով եւ շատ հաճախ նույնիսկ անհամաձայնություններով որոշակի օրենքների վերաբերյալ եւ բանավեճերով, ինչը շատ ավելի առողջացնում է մեր քաղաքական իշխանությունը, եւ ես հավաստիացնում եմ Ձեզ՝որեւէ դժգոհություն քաղաքական թիմի կամ պառլամենտական գործունեության առումով չկա:

Այսինքն՝ դա իրականությանը չի համապատասխանում: Մենքունենք աշխատանքային մթնոլորտ, եւ այդ աշխատանքային մթնոլորտը, մանավանդ ավելի ակտիվ պատգամավորների համար, շատ դրական ֆոն է ապահովում, որեւէ խնդիր չկա:

-Բայց օրենքների մշակման ժամանակ թերություններ են լինում, Ձեր խմբակցությունում մշտապես տարաձայնություններ են լինում…

-Նմանատիպ խոսակցություն ֆրակցիայի հետչի եղել. ես ուզում եմ, որԴուք ուշադրություն դարձնեք մի փաստ վրա, որ ֆրակցիայի ցանկացած անդամ անհատ է, եւ պատգամավորը ինքըպետք է որոշի, թե ինչ գործունեությամբ եւ ինչ օրինաստեղծ գործունեությամբ է ինքըզբաղվում: Որեւէ պարտադրանք, որեւէ շահարկում այս առումով չկա:

-Դուք գո՞հ եք խորհրդարանում Ձեր կատարած աշխատանքից:

-Մեկ տարվա ընթացքում հեղինակել եմ երկուօրենք՝ մեկը համատիրությունների հետ կապված էր, ղեկավարել եմ հայ-ղազախական բարեկամական խումբը, որը ձեռքբերումներ է ունեցել այստեղ: Մենք հստակ քայլերով առաջ ենք գնում:

-Լարվածություն կա՞ հայ-ղազախական հարաբերություններում, Դուք ի՞նչ եք արել այդ ուղղությամբ:

-Բացարձակ չկա, մեքենաների հետ կապված թնջուկը հանգուցալուծված է, ես նույնպեսխոսել եմ այդ հարցում իմ կոլեգաների հետ, եւ շատ նորմալ տրամադրություն է, շատ կառուցողական միջավայր:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս