
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն համեմատել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեո Մեսսիին ու «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին. «Ռոնալդուն եւ Մեսսին մեծագույն ֆուտբոլիստներ են: Միայն տեսե՛ք, թե որքան գոլեր են խփել նրանք: Ռոնալդուն բացառիկ է. երբ ես «Ռեալում» էի, նա թիմի հիմքն էր, ու իմ կարծիքով այս երկուսից լավագույնը հենց նա է»,- ասել է իսպանացի նախկին ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Ալոնսոն եւ Ռոնալդուն միմյանց հետ խաղացել են Մադրիդի «Ռեալում» 2010-2014 թվականների ընթացքում:
Էդմոն Մարտիրոսյան