Հրայր Թովմասյանը նախկինների նոտարական գրասենյակն էր. Եղիշե Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական իրադարձություններն այսօր շատ արագ են զարգանում: Խոսելով երկրում տիրող ներքին քաղաքական իրավիճակից՝ այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց երգահան, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը:

«Իմ կարծիքով, եթե տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դա կլինի միայն «Իմ քայլի» նախաձեռնությամբ, երբ գտնի, որ այդ պահը հասունացել է, ոչ թե հինգերորդ շարասյան պահանջով»,- նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերբերում է Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամին, Եղիշե Պետրոսյանն ասաց, որ Հրայր Թովմասյանը պատահական չի նշանակվել, նա նախորդ իշխանությունների համար կարևոր օղակ էր:

«Նախորդների նոտարական գրասենյակն էր, և եթե հիմա ինքն էլ ուզենա ազատվել ՍԴ նախագահի աթոռից, ապա իրեն չեն թողնի հրաժարական տալ: Ես կարծում եմ՝ սա նախկին կլանի ձեռագիրն է»,- ավելացրեց Եղիշե Պետրոսյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս