Բժիշկները փրկել են կյանքի հետ անհամատեղելի դեղորայքային գերդոզավորմամբ կնոջ կյանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի դեկտեմբերին մեկ այլ բժշկական կենտրոնից Շտապօգնությամբ` ծայրահեղ ծանր, անգիտակից, կոմատոլ վիճակով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվում 33-ամյա կին: Բժիշկները ցուցում են կյանքի հետ անհամատեղելի, մետաբոլիկ խանգարումներով վիճակ:

Հարազատները նշում են, որ պացիենտը տառապում է էպիլեպսիայով, ինչի հետևանքով մշտապես ընդունում է համապատասխան դեղորայք: Հետազոտությունը ցույց է տալիս, որ ծայրահեղ ծանր վիճակն առաջացել է դեղորայքի գերդոզավորման հետևանքով…
Պացիենտը միացվում է արհեստական շնչառության ապարատին, կատարվում է հեմոդիալիզ` սուր երիկամային անբավարարության պատճառով, տեղադրվում է տրախեոստոմիկ խողովակ: 25 օր անց պացիենտի երիկամներսը սկսում են գործել: Անջատվում է հեմոդիալիզի ապարատից: Արդեն 30-րդ օրը կինը գիտակցության նշաններ է ցույց տալիս, որից հետո անջատվում է արհեստական շնչառության ապարատից և հանվում է տրախեոստոմիկ խողովակը:

«Նման դեղորայքային թունավորմամբ և կլինիկոլաբորատոր տվյալներով հիվանդների մահացությունն աշխարհում բավական բարձր տոկոս է կազմում: Կարող եմ ասել, որ այսպիսի մետոբոլիկ շեղումներով դեպքերի նկարագրությունը և դրական արդյունքը ողջ աշխարհում հաշված թվով են»,- նշում է ՍԳԼ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գրիգոր Մանուչարյանը` հավելելով, որ պացիենտն արդեն լավ է և այսօր դուրս է գրվում:




Լրահոս