Արարատ Միրզոյանը հետաձգեց ԱԺ խորհրդի արտահերթ նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր ժամը 16։00-ին նախատեսված էր ԱԺ խորհրդի նիստ: Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ այն հետաձգվել է: Մեր տեղեկություններով, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկել է նիստը հետաձգել՝ թողնելով վաղվան։

Պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչու են հետաձգում, եթե մեկ հարց է օրակարգում, սակայն ըստ էության տրամաբանական բացատրություն չեն ստացել: Սակայն մեր տեղեկություններով, իշխանական խմբակցության պատգամավորները ցանկանում են  ավելի խորը իրավական հիմնավորումներ ներկայացնել եւ այդ պատճառով են հետաձգել՝ քննարկումները շարունակելու համար: Թերևս նրանք հասկացել են, որ հիմնավորումները շատ թույլ են:

Հիշեցնենք, որ խորհրդի նիստում պետք է քննարկման դնեին «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի աղմկահարույց նախագիծը ՍԴ-ին չեզոքացնելու վերաբերյալ։




Լրահոս