ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես եմ մի գեղեցիկ օր իրենց պառկեցնելու ասֆալտին, ոտքերս մաքրեմ». Ռուբեն Հայրապետյանը դուրս եկավ Ոստիկանությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ պահելու կասկածանքով: Քիչ առաջ Ռուբեն Հայրապետյանը դուրս եկավ Ոստիկանությունից: Նա լրագրողների հետ զրույցում հայտնեց.

«Հերթական կապիկությունն էր: Նրանք փորձում են ինձ վախեցնել. բայց չեն հասկանում, որ իմ տեսակին չեն կարող վախեցնել: Ես եմ իրենց մի գեղեցիկ օր պառկեցնելու ասֆալտին, ոտքերս մաքրեմ իրենց վրա:  Զենք զինամթերք չեն հայտնաբերել, իմ մոտ կա 3 օրինական զենք: 2-ը որսորդական զենքեր են, մեկը իմ անվտանգության համար պահվող զենք է»:

Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերին Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացրել Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում:  Լրագրողների այն հարցին, թե ինչ են գտել տնից, Հայրապետյանը պատասխանել էր՝ «T-90 տանկ, ինքնաթիռ, ԲՄՊ»:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս