ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտունիում դանակահարել են հոր և որդու. բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 2-ի գիշերը Մարտունի քաղաքի Մխիթար Հերացու փողոցից «Մարտունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ և նրա 25-ամյա որդին։ Երկուսն էլ՝ գլխի վնասվածքներով․ ախտորոշվել էր կտրած վերքեր։

Հիվանդանոց, ապա դեպքի վայր մեկնած ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզել են, որ հարևանների միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել, ինչը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ընթացքում 22-ամյա մի երիտասարդ դանակով խփել է մյուս կողմին։ Միջադեպին մասնակցել է նաև կասկածվողի հայրը։

Փետրվարի 4-ին հայր և որդի հայտնաբերվել են ու բերման ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին։ Որդին տվել է խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել են նաև հանցագործության գործիք դանակը, որն առգրավվել է։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։




Լրահոս