ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնաձիգեր, ատրճանակ, հրացան. ապօրինի զենքեր են հանձնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 1-ին բաժին եկած Զովունի գյուղի 30-ամյա բնակիչը կամավոր հանձնեց «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի երեք փամփշտատուփ՝ լիցքավորված ընդհանուր 55 հատ փամփուշտով, ինչպես և տարբեր տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Գտել է տանիքը մաքրելիս։

Փետրվարի 3-ին Խոտ գյուղի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ ոստիկանության Գորիսի բաժնում կամավոր հանձնեց ինքնաշեն ինքնաձիգ։ Երիտասարդի հայտնածով՝ գտել է կիսաքանդ շինությունում ու բերել ոստիկանություն։ Ատրճանակը, փամփուշտը և 80 մմ տրամաչափի հրանոթի արկերը ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է Զառիթափ համայնքի 48-ամյա մի բնակչ։ Նրա հայտնածով՝ դրանք իրենն են․ պահել էր գոմում։ Գնդեվազ գյուղի 59-ամյա մի բնակիչ ոստիկանության Ջերմուկի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «ԻԺ» հրացան։ Նրա հայտնածով հրազենը պատկանել է հորը։ Այն գտել է տանիքը մաքրելիս։

Փետրվարի 3-ին ոստիկանության Բաղրամյանի բաժին եկած 50-ամյա տղամարդը, որը Շենիկ գյուղի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարով հրացան, ինքնաձիգի պահունակ, ծխագլանակ և տարբեր տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով զենք-զինամթերքը պատկանել են հանգուցյալ եղբորը։ «ՏՕԶ» տեսակի ակոսափող հրազենն ու փամփուշտները ոստիկանության Կոտայքի բաժին է բերել Բյուրեղավանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ։ Վերջինիս հայտնածով՝ դրանք պատկանել են տարիներ առաջ մահացած հորը։

Արագածոտնի մարզի 43-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Թալինի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ մորեղբորը պատկանած նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 60-ից ավելի փամփուշտ։ Ոստիկանության Իջևանի բաժին եկած 40-ամյա տղամարդն էլ, որը Ազատամուտ գուղի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարով «ԻԺ» հրացան, նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփեր և 7,62 մմ տրամաչափի 50 փամփուշտ, որոնք պատկանել են տարիներ առաջ մահացած հորը։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։




Լրահոս