ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վայք քաղաքի բնակիչը բերման է ենթարկվել թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
Օրերս հերթական դեպքը ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները բացահայտեցին:
Փետրվարի 3-ին, ժամը 17.30-ի սահմաններում, քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Վայք քաղաքի Կամոյի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին նույն փողոցի 48-ամյա մի բնակչի:
Կասկածվողի անձնական խուզարկությամբ վերարկուի գրպանից հայտնաբերվել է յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված:

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է, պահում էր իր օգտագործման համար:
Բուսական զանգվածն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս