«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, ժամը 16։00-ին նախատեսված էր ԱԺ խորհրդի նիստ, որտեղ պետք է որոշվեր առաջիկա արտահերթ նիստի օրակարգը՝ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի աղմկահարույց նախագծով՝ ՍԴ-ին չեզոքացնելու վերաբերյալ։ Սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկել է նիստը հետաձգել՝ հրավիրել այսօր։ Պատգամավորները հետաքրքրվել են, թե որն է պատճառը, Միրզոյանը որեւէ պատճառաբանություն չի ներկայացրել։ Մեզ ասացին, որ իշխանական պատգամավորները բավականին շփոթված ու այլայլված են եղել, հավանաբար հասկացել են, որ այս նախագծով ակնհայտ հակասահմանադրական ճանապարհով են գնում եւ «պատերազմ» են հայտարարում միջազգային կառույցներին ու նորմերին, մանավանդ՝ ԵԽԽՎ-ի ու Վենետիկի վերջին խիստ հայտարարություններից հետո։
Թեպետ, հաշվի առնելով ՍԴ-ից ու ՍԴ նախագահից ամեն գնով ազատվելու մոլուցքը, կարելի է ենթադրել, որ եթե անգամ հրաժարվեն այս օրինագծից, առաջիկայում մի նոր անհեթեթություն կհորինեն։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում