Յունիբանկն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար իջեցրել է Swift միջազգային փոխանցումների սակագինը: Այժմ Swift դրամական փոխանցում Հայաստանից աշխարհի ցանկացած երկիր կարելի է կատարել 2 500 ՀՀ դրամով, եթե փոխանցման գումարը չի գերազանցում 100 000 ԱՄՆ դոլարը:
Առաջարկից կարող են օգտվել բոլոր իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները՝ անկախ փոխանցումների քանակից և արժույթից (ԱՄՆ դոլար, եվրո, ռուսական ռուբլի): Ակցիան կգործի մինչև 01.03.2020թ.: