
Երևանի Իսակով պողոտայում փետրվարի 5-ին ժամը 08:50-ի սահմաններում 99 համարի երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը բախվել է «Հոնդա»-ին, այնուհետև ծառին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, «Գազել»-ի հինգ ուղևորի և վարորդին տեղափոխել են հիվանդանոց:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` «Գազել»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության և պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։