22-ամյա աղջիկը շփոթմամբ մկան դեղ խմելու հետևանքով թունավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 4-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մասից ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 14:10-ին մկնդեղի թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ է ընդունվել Ասկերանի շրջանի բնակչուհի, 1998թ. ծնված Ա. Ա.-ն:

ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Ա. Ա.-ն թունավորվել է նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում, տանը շփոթմամբ մկան դեղ խմելու հետևանքով:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:




Լրահոս