Տեղակա՞ն, թե՞ ներկրված. մեծ պայքար՝ կերակրի աղի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում աղի միակ արտադրող ընկերությունը նախազգուշացում է ստացել: Ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառող մարմինը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ընդդեմ Ավանի աղի կոմբինատի, դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերի 24-ին հանձնաժողով էդիմել «Սոլտեքս» ընկերությունը: Ի դեպ, նշված ընկերությունը արդեն մի քանի ամիս է, ինչ Իրանից Հայաստան է ներկրում կերակրի աղ, որն արդեն ՀՀ-ում փաթեթավորվում է, ստանում է սպառողական տեսք եւ իրացվում:

Դեռ ավելին, ընկերությունը պատրաստվում է ավելացնել ներկրման ծավալները: Սակայն, մյուս կողմից, աղի տեղական արտադրող «Ավանի աղի կոմբինատ»ընկերությունը պնդում է, որիրենց ընկերության գործունեությունը այս ամենի արդյունքում տուժում է, քանի որ «Սոլտեքս»-ը մեծ քանակությամբ աղ է ներկրում, ինչի արդյունքում տեղական արտադրության աղի վաճառքի ծավալները բավականին նվազել են: Պարզվում է՝ ներկրվող աղի դեմ պայքարելու իր տարբերակն է գտել Ավանի աղի կոմբինատը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որընկերություննիր ֆեյսբուքյան էջին «Սոլտեքս» ընկերության կողմից ներկրված եւ փաթեթավորված կերակրի աղի լուսանկարն է տեղադրել եւ հետեւյալ բովանդակությամբ հայտարարություն գրել. «Եվս մեկ զգուշացում մեր քաղաքացիներին!!! Զգուշացե՛ք այս գրառմամբ աղերի օգտագործումից, քանի որ E 536-ը կալիումի ֆերոցիանիդն է (թունավոր նյութ), որը արգելված է մի շարք երկրներում, այդ թվում նաեւ՝ ԱՄՆ-ում: «Հայկական աղ»-ը չի պարունակում այդ նյութը»: Սա, ըստ «Սոլտեքս»-ի, համարվում է անբարեխիղճ:

Ավելին, «Սոլտեքս»-ից հայտնում են, որ Ավանի աղի կոմբինատի այս քայլը մանիպուլացնում է սպառողների ընկալումը տվյալ նյութի պարունակությամբ կերակրի աղի վտանգավորության մասին՝ նպատակ ունենալով «Սոլտեքս»-ի արտադրանքի վարկաբեկման միջոցով ազդել սպառողի ընտրության վրա:

Իսկ, ահա,ըստ Ավանի աղի կոմբինատի տնօրեն Արեգ Ղուկասյանի՝ Իրանից ՀՀ է ներկրվում մեծ քանակությամբ (տարեկան շուրջ 5000 տոննա) արդյունաբերական աղ, որը հետագայում վաճառվում է սնունդ արտադրող ձեռնարկություններին որպես կերակրի աղ, ինչը մեծ վտանգ է ներկայացնում բնակչության առողջության համար: Ավանի աղի կոմբինատի տնօրենիխոսքերով՝ արդյունաբերական աղը, որըներկրվում է Հայաստան, սահմանը հատելիս չի անցնում ոչ մի ստուգում կերակրի համար պիտանելիության տեսանկյունից, այն չունի համապատասխան մակնշում եւ մաքսազերծվում է շատ ցածր ինվոյսային արժեքով:

Տեղական արտադրողը պնդում է՝ այդ աղը նախատեսված է արդյունաբերական տարբեր ճյուղերում օգտագործելու համար՝ թղթի, լվացքի փոշու արտադրության, կաթսաների մաքրում, ջրի փափկեցում, ձմռանը ճանապարհների սառույցը հալեցնելու համար եւ այլն: Բայց, արի ուտես, ներմուծվելուց հետո այն վաճառվում է հաշվիչ դրամարկղային մեքենաներով տարբեր մանրածախ ու մեծածախ առեւտրի կետերում:

Սա դեռ ամենը չէ: Նախ՝ նշենք, որ աղի վաճառքով զբաղվող երկու ընկերությունների այս պայքարը մոտ մեկ տարի է՝ ձգվում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սոլտեքս» ընկերությունըիր կասկածներն է ներկայացրել հանձնաժողովին այն մասին, որ «Ավանի Աղի Կոմբինատ» ընկերությունըոչ հավաստի տեղեկություն է ներկայացնում իր արդյունահանման ծավալների վերաբերյալ: Բացի այս, «Սոլտեքս» ընկերությունը հայտնել է նաեւ, որ մի քանի անգամ փորձել է իր արտադրանքը` կերակրի յոդացված աղն առաջարկել, օրինակ, պանրի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին եւ պարզել է, որ բացառապես բոլոր պանիր արտադրողները շահագրգրված չենիրենց արտադրական պրոցեսում յոդացված կերակրի աղի օգտագործմամբ, քանի որ յոդի առկայությունը բացասաբար է ազդում արտադրանքի սպառողական հատկանիշների վրա:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Սոլտեքս» ընկերությունը պարզել է, որ այդ արտադրողները մանր, բայց ոչ յոդացված կամ արդյունաբերական աղ են օգտագործում իրենց արտադրական պրոցեսում, որը ձեռք են բերում նաեւ «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունից, այդ թվում` աղաջրի տեսքով: Ըստ «Սոլտեքս» ընկերության՝ սա կատարվում է առանց հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման, քանի որ կբացահայտվի արտադրվող սննդամթերքի մեջ արդյունաբերական` ոչ յոդացված կերակրի աղի օգտագործման հանգամանքը: Իսկ, ահա, «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունը հակառակն է պնդում՝ հայտնելով, որիրկողմից արտադրված ինչպես կերակրի, այնպես էլ արդյունաբերական եւ տեխնիկական աղի բացթողնումը կատարվում է բացառապես փաստաթղթերով, երբեւէ չեն թաքցվում իրական ծավալները, եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են ներկայացնել ցանկացած տեղեկություն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սոլտեքս» ընկերության կողմից ներմուծված կերակրի աղում անցած տարվա ապրիլի 25-ից մինչեւ նոյեմբերի 1-ը սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված լաբորատոր փորձարկումների արդյունքում «կալիումի ֆեռոցիանիդ (E536)» ցուցանիշով անհամապատասխանություն չի արձանագրվել: Բայց պարզվում է՝ անհամապատասխանություն արձանագրվել է անցած տարվա սեպտեմբերի 23-ին նմուշառված կերակրի աղում յոդի պարունակության ցուցանիշով: Այդ խմբաքանակը սեպտեմբերի 26-ին հետ է վերադարձվել արտահանող երկիր:

Արդյունքում ՏՄՊՊՀ-ն որոշում է պատասխանատվություն կիրառել տեղական արտադրողի նկատմամբ եւ նախազգուշացում տալ: Նշենք, որ «Սոլտեքս»-ը ստեղծվել է 2017 թվականին, հիմնադիրն է Խաչատուր Կատոլիկյանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս