«Կոշի» բանտապետը թաքցնո՞ւմ է ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Պողոսյանը 2019 թվականի դրամական միջոցների եւ ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը չի ներկայացրել: Բայց ըստ նրա 2018 թվականի պաշտոնական հայտարարագրի՝ երբ զբաղեցրել է ՔԿՀ պետի տեղակալի պաշտոնը, ունեցել է մեկ բնակարան: Նրա դրամական միջոցները 2018 թվականի վերջին կազմել են 8 մլն 300 հազար դրամ, 18 հազար դոլար, 2000 եվրո: Տեղակալի պաշտոնում նրա ամսական աշխատավարձը կազմել է 100 հազար դրամ:

Բնականաբար, պետի ամսական աշխատավարձը 450 հազար դրամը գերազանցում է:

Նրա տիկնոջ՝ Լիլիթ Ավետիսյանի դրամական միջոցները 2018 թվականին կազմել են 10 մլն դրամ, 15 հազար դոլար, այն դեպքում, երբ եկամուտը կազմել է ամսական 31 հազար դրամ՝ մեկ վայրից ստացած: Նշենք, որ դեռեւս 2015 թվականին, երբ Մանուկ Պողոսյանը «Վարդաշեն» ՔԿՀ պետն էր, մամուլում ուշագրավ հրապարակում եղավ, որ նա նույն կալանավայրում պատիժը կրող Արթուր Քանանյանից սպորտային համազգեստ էր ուզել, ինչը պարզվել էր դատապարտյալի ու նրա եղբոր հեռախոսային զրույցի վերծանումից:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ կաշառք ստանալու հատկանիշներով: Պողոսյանի լիազորությունները, նախաքննական մարմնի միջնորդությամբ, ժամանակավորապես դադարեցվել էին:




Լրահոս