«Իմ քայլի» նոր նախագիծը. ինչպես տուն կուղարկեն Հրայր Թովմասյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Րոպեներ առաջ իմքայլականները ԱԺ կայքում տեղադրել են «Սահմանադրական փոփոխություններ կատարելու մասին նախագիծ»: Հենց այս նախագծի ընդունման պարագայում էլ նրանք կկարողանան «տուն ուղարկել» Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին ու մյուս դատավորներին:

Հիշեցնենք, որ միայն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանն են ընտրվել Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո: Սա նշանակում է, որ այս փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում կավարտվի ոչ միայն ՍԴ նախագահի Հրար Թովմասյանի, այլև ՍԴ մյուս դատավորների պաշտոնավարման ժամկետը:

Հավելենք, որ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի՝ 88 պատգամավորի կողմ քվեարկություն:

 




Լրահոս