Գագիկ Խաչատրյանին պատկանող ծաղկաձորյան առանձնատան գործի առնչությամբ փաստաթղթերն ուղարկվել են Դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող ծաղկաձորյան առանձնատան գործի առնչությամբ ՊՎԾ-ն փաստաթղթերն ուղարկել է Դատախազություն։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 2019թ․ սեպտեմբերի 13-ի գրությամբ Գլխավոր դատախազություն էր ուղարկել Ծաղկաձոր քաղաքի Խաչիկ Մուրադյան փողոցի թիվ 18,20 եւ 20/1 հասցեների հողամասերի պետական գրանցման, նշված հասցեներում ինքնակամ կառուցված շենքերի եւ շինությունների օրինականացման վերաբերյալ փաստաթղթերը, որոնք ենթարկվել են ուսումնասիրության։

Դրանցում առկա են եղել տվյալներ այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքի Խաչիկ Մուրադյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող հողամասում ինքնակամ կառուցված գույքն օրինականացվել է որպես հյուրանոց՝ խախտելով Հողային օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը, այն է՝ «Հանգստի հողերում արգելվում է դրանց ըստ նպատակային նշանակությամբ օգտագործելուն խոչընդոտող գործունեությունը»։ Նշված շինություններն օգտագործվում են որպես առանձնատուն եւ այդ հասցեում որեւէ հյուրանոցային ծառայություն չի մատուցվում։

Ուսումնասիրության վրա կազմված տեղեկանքն ուղարկվել էր ՀՀ դատախազություն, որտեղից էլ համապատասխան փաստաթղթերը, այս տարվա հունվարի 15-ին ուղարկվել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ դրանցում նշված տեղեկությունները ստուգելու նպատակով մեկ այլ քրեական գործով համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար։




Լրահոս