Թուրքմենստանի իշխանությունները պաշտոնյաներին պարտադրել են մազերը ճերմակ ներկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքմենստանի Լեպաբսկ շրջանի 40 տարեկանից բարձր տղամարդ պաշտոնյաները պարտավոր են այսուհետ լինել ճերմակահեր, հայտնում է Ազատություն ռադիոկայանը: Այդ կերպ պաշտոնյաները կնմանվեն երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, ով վերջերս ճերմակել է:

Հաղորդվում է նաև այն մասին, որ դպրոցների և հիվանդանոցների աշխատակիցներին արգելվում է ներկել մազերը: Ովքեր պահպանել են իրենց մազերի գույնը, նրանք պարտավոր են իրենց մազերը սպիտակ ներկել: Եթե երկրի նախագահը որևէ շրջան այցելի, ապա նրան պետք է ընդունեն և դիմավորեն սպիտակ մազերով չինովնիկները:

2019 թվականին Թուրքմենստանում պետական կառույցները, ինչպես նաև դպրոցներն ու բուժկենտրոնները պարտավորվել էին ձեռք բերել Բերդիմուհամեդովիի նոր դիմանկարները: Դրանցում նա ճերմակահեր էր:

Պետք է նկատել, որ նախագահը սևահեր է. նա թաքցրել էր իր սպիտակ մազերը՝ ներկելով դրանք՝ նույնը պարտադրելով նաև չինովնիկներից: Հիմա արդեն պայմանները փոխվել են:




Լրահոս