ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Փաստորեն, այս տարածքում այնքան են «ակումուլյատոր վերանորոգող» փնտրել, որ մերժողը ստիպված է եղել նման գրություն փակցնել։

 

 

ՀԱՐՑ. Օրենքով սահմանված կարգով անձը ձեռք է բերել դրոշմապիտակներ: Լրացուցիչ ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ ներկայացնել դրոշմապիտակի ձեռքբերման համար, եւ քանի՞ օրվա ընթացքում են տրամադրում:

Լեւոն Հարությունյան (38 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 9.3-ի 3-րդ եւ 5-րդ կետերի համաձայն` դրոշմապիտակները տրամադրվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածով սահմանված կարգով` էլեկտրոնային եղանակով ներկայացված՝ դրոշմապիտակի ձեռքբերման հայտի հիման վրա:
Դրոշմապիտակները 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են դրանց ձեռքբերման համար հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա լիազորած ֆիզիկական անձին, եթե դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից դրոշմապիտակների պահանջվող քանակության համար կատարվել է վճարում:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրող եւ ԵՏՄ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծող անձինք մինչեւ այդ ապրանքների օտարումը դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման հարկային տեսչությունից: Հայաստանի Հանրապետության տարածք պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք (բացառությամբ ԵՏՄ երկրներից ներմուծողների) դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման մաքսատնից մինչեւ այդ ապրանքների օտարումը:

 

 

ՀԱՐՑ. Ո՞ր շենքերն ու շինություններն են համարվում գույքահարկով հարկվող օբյեկտներ:

Նարեկ Գալստյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գույքահարկով հարկվող օբյեկտ են համարվում.
ա) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները,
բ) բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները (նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեղնահարկ, վերնահարկ եւ այլն),
գ) անհատական բնակելի տները, այգետնակները (ամառանոցները) եւ դրանց կից օժանդակ շինությունները,
դ) առանձին կանգնած ավտոտնակները,
ե) հասարակական նշանակության շինությունները,
զ) արտադրական նշանակության շինությունները,
է) սեփականության կամ հողoգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը եւ շինությունները, այդ թվում` բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շինությունների հարկման բազա է համարվում «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով գնահատված կադաստրային արժեքը` արտահայտված ՀՀ դրամով:




Լրահոս