«Ժամանակ» թերթը գրում է. «Թալանի դարաշրջանի կարկառուն ներկայացուցիչ, Հարկային պետական ծառայության նախկին պետ Վահրամ Բարսեղյանը, ով ներկայումս Քոչարյանի մոլի աջակից է, թերևս լավ կաներ հիմա վկայություն տար վերև՝ շեֆին փոխանցած գումարների մասին, սակայն նա հիմա չի թաքցնում իր վերաբերմունքը գործընթացների նկատմամբ, անձամբ մասնակցում է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող նախկին շեֆի դատերին:
Նրա ակտիվ դերակատարությունը առնվազն մի շարք հարցեր է առաջացնում, քանի որ Բարսեղյանը, նախկինում լինելով պաշտպանության նախարարի խորհրդական, լավ հարաբերությունների մեջ է նաև Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Բեգլովի հետ: Վերջերս էլ Բեգլովի նվերն էր բերել Քոչարյանին: Բարսեղյանը Քոչարյանի աջակիցների հետ հերթական հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի նվերն է բերել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: