Խոյ
Հանգստյան առաջին օրը Խոյերը ստիպված կլինեն հարմարվել հանգամանքներին, օրինակ՝ համակերպվել նախօրոք հանձնարարված երթուղուն, իրավիճակին, պարտադրված պահելաձևին, որոշ թեմաների և արարքների արգելքին: Կարող են անսպասելիորեն փոխվել ձեր ճաշակները, զուգընկերոջ կամ ընկերոջ նախընտրությունները: Օրակարգում կարող է լինել ոչ թե հանգիստը, այլ շահը: Հնարավորություն կա անհրաժեշտ կապերը հարթելու, կարևոր տվյալներ ստանալու:
Ցուլ
Ցուլերը հնարավորություն ունեն գերազանց հանգստանալու՝ համատեղելով մի քանի զբաղմունք: Այսօր լավ է այցեր կատարել, ընդլայնել աշխարհայացքը, զվարճալի և ճանաչողական ուղևորություններ կատարել: Հնարավոր են նորություններ հեռավոր ծանոթներից: Ուսանողները ճիշտ կանեն ժամանակ գտնել ուսման համար, կապեր պահպանել համակուրսեցիների հետ: Գործարարները կարող են օրվա մի մասը հատկացնել բանակցություններին, գործարքներին, ուղևորություններին:
Երկվորյակ
Երկվորյակները կարող են համապատասխան ունկնդիրներ, դժվարին իրավիճակներում օգնականներ գտնել, ինչպես նաև իրենք կարող են դառնալ լավ խորհրդատուներ նրանց համար, ովքեր հայտնվել են դժվարին կացությունում: Փորձառու Երկվորյակները գերազանց հոգեբան կլինեն: Խորաթափանցությունը և արտահայտությունների ճշգրտությունը կարող են ձեզանից վանել ունկնդիրներին, ովքեր պատրաստ չեն լսել ճշմարտությունը:
Խեցգետին
Խեցգետիններին այսօր օդի պես անհրաժեշտ են զրուցակիցներ: Հետաքրքիր մարդկանց հետ շփումը օրը հիշելի կդարձնի, թույլ կտա ձեր և ուրիշների մասին շատ բան իմանալ, բարձրացնել կրթվածությունը: Հնարավոր է մեծ հետաքրքրություն հարաբերությունների հոգեբանության, աշխարհի նորությունների նկատմամբ: Հնարավորություն կա սիրային և ամուսնական հարաբերությունների ներդաշնակեցման: Լավ արդյունք են խոստանում համատեղ նախաձեռնությունները:
Առյուծ
Հանգստյան օրերի գալուստը շատ Առյուծների համար կարող է ձևականություն լինել: Շատերը խրված կլինեն ընտանեկան և կենցաղային հոգսերի մեջ, մտահոգված ծառայողական գործերով, բիզնեսում տիրող իրավիճակով, առողջության մասին մտքերով: Օրակարգում կարող է լինել ինչ-որ աշխատատար նախաձեռնության շարունակությունը, օրինակ՝ վերանորոգման, գնումների: Օրը արդյունավետ կլինի, սակայն ավելորդ շտապողականությունը կարող է գերհոգնածություն առաջացնել:
Կույս
Կույսերն ունեն բոլոր պայմանները, որպեսզի օրը լավ անցկացնեն: Իրավիճակը թույլ է տալիս ավելի շատ ժամանակ հատկացնել սիրելի զբաղմունքներին: Ընկերների, երեխաների, սիրելի անձնավորության հետ շփումը կարելի է ոչ միայն ներդաշնակեցնել, այլև նոր մակարդակ տեղափոխել, օրինակ՝ հարաբերություններն ավելի ազնիվ դարձնել: Հարմար օր է ամբողջ ընտանիքով հանգստի համար: Հաջող մթնոլորտ է ձևավորվում նաև սիրային հանդիպումների համար:
Կշեռք
Կշեռքներին օգտակար կլինի իրենց դատողություններով կիսվել հասկացող մարդու հետ: Այսօր հնարավոր են խորը մտորումներ՝ կապված տան, ընտանիքի, հայրենիքի, գոյության հիմքերի, ջանքերի արդյունքների հետ: Շատերը համապատասխան զորւցակիցներ կգտնեն իրենց մոտ, նամակագրություն կսկսեն: Բացառված չեն վեճերն ուրիշների քմահաճույքների, ծրագրերի փոփոխման պատճառով: Կարող է փոխկապակցված լինել կարգը կենցաղում և մտքերում:
Կարիճ
Կարիճներին պետք կգան հաղորդակցման հմտություններ, տեխնիկական գիտելիքներ, ֆիզիկական տվյալներ կամ ստեղծագործական ունակություններ: Այսօր կարելի ծանոթություններ հաստատել, հարուստ տեղեկատվական աղբյուրներ գտնել, ծանոթ իրերի, մարդկանց, երևույթների մեջ նոր արժանիքներ հայտնաբերել: Հնարավոր են նորություններ ընկերներից, անսպասելի արկածներ ճանապարհին: Հաջողություն է խոստանում սիրային գործերում ակտիվությունը:
Աղեղնավոր
Աղեղնավորների բախտը կբերի նախևառաջ գործնական ոլորտներում: Նախադրյալներ կան հաջող գնումների, անհրաժեշտ կապերի ընդլայնման կամ վերականգնման, օգտակար տեղեկատվության և արտոնությունների ստացման համար: Կարելի է հարթել վիճելի հարցը, ինչ-որ մասնավոր խնդիր լուծել: Կարող եք շահեկան իրավիճակում հայտնվել՝ շնորհիվ անձնական հեղինակության, զբաղեցրած պաշտոնի, ընտանեկան կապերի:
Այծեղջյուր
Օրվա ընթացքում Այծեղջյուրները կապրեն հուզմունքների և անհանգստության րոպեներ, ոչ մեծ սխալներ կգործեն: Սակայն օրվա ընդհանուր ֆոնը դրական է, իսկ երբեմն ձեր բախտն ուղղակի կբերի՝ բացահայտումների, երջանիկ պատահականության, ճանապարհից արգելքների և խոչընդոտների հանկարծակի վերացման տեսքով: Հարմար օր է հարաբերությունների զարգմացման, աշխարհայացքի ընդլայնման, սիրելի հաճույքների ստացման համար:
Ջրհոս
Ջրհոսները կարող են հրաժարվել հրավերներից, դավաճանել իրենց սովորություններին: Հնարավոր է, որ դա պահանջեն արտաքին հանգամանքները, ինչ-որ գործնական անհրաժեշտություն, կամ ինքներդ ներքին կարիք զգաք հոգեբանական հեռավորության, շփման շրջանակի նեղացման: Կարող եք տարվել ընթերցանությամբ, մասնավոր զրույցով: Միևնույն ժամանակ, այսօր հագեցած տեղեկատվական օր է, և ստիպված կլինեք պահպանել կապն աշխարհի հետ:
Ձկներ
Ձկներին խորհուրդ չի տրվում վախենալ ծրագրերի հանկարծակի չեղյալ հայտարարումից: Անսպասելի նորությունները կարող են ձեզ վրա մեծ տպավորություն թողնել, սակայն չեն կարող զրկել ներքին հավասարակշռությունից: Ձեզ ոչինչ չի ստիպի հրաժարվել մտածած ծրագրից կամ հին սովորություններից: Օրը հարմար է ընկերական հանդիպման, այցի, ուղևորության, հյուրեր ընդունելու համար: Չարժե խուսափել քննարկվող թեմաներից և չափից դուրս ազատություն տալ զգացմունքներին: