Առողջապահության նախարարությունն անդրադարձել է բանանի միջոցով կորոնովիրուսի փոխանցման մասին լուրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարությունը անդրադարձել է վերջին օրերի ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկատվությանը, թե նոր կորոնավիրուսային վարակը փոխանցվում է բանանի, այլ մրգերի կամ Չինաստանից ուղարկված ծանրոցների միջոցով:

«Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վարակը փոխանցվում է օդակաթիլային և կոնտակտային (սերտ շփման) ճանապարհով՝ մարդուց մարդ, իսկ Չինաստանում՝ նաև կենդանիներից մարդուն:

Ավելին՝ մրգերի կամ ծանրոցների մակերեսների վրա հարուցիչը չի կարող երկար գոյատևել և հանդիսանալ վարակի տարածման աղբյուր»,- աստված է հաղորդագրության մեջ:




Լրահոս