Թեժ իրավիճակ Առատաշեն համայնքում. բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում համայնքների խոշորացման դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում համայնքների խոշորացման դեմ:

ArmLur.am-ի հետ զրույցում Առատաշեն համայնքի ղեկավար Վահրամ Հարությունյանը հայտնեց, որ  տեղյակ չէ բնակիչների կողմից իրականացվող բողոքի ակցիայի մասին:

«Անկեղծ ասած ես տեղյակ չեմ, թե ինչ ակցիա են իրականացանում բնակիչները: Համայնքների խոշորացման մասին իմացել ենք չորս օր առաջ»,-ասաց համայնքի ղեկավարը:

Վահրամ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ չի հասկանում, թե համայնքների խոշորացումը լավ անդրադարձ կունենա բնակիչների, գյուղի վրա, թե ոչ:

Հիշեցնենք, որ 2020-2021թթ. Արմավիրի մարզում սպասվում է համայնքների խոշորացում: Թեև համայնքներում պաշտոնապես քննարկումներ չեն ծավալվել, լսումներ տեղի չեն ունեցել, սակայն, տեղեկատվական արտահոսքն ու սպասվող միավորումներն անհանգստացրել են մարզի համայնքներին և բնակիչներին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս