Ապամոնտաժվել են Սուրբ Աննա եկեղեցու դիմացի ծաղկի տաղավարն ու նախկին Փակ շուկայի ճակատային մասի մետաղյա հովանոցները: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սպամոնտաժվել է Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում՝ Սուրբ Աննա եկեղեցու դիմաց տեղադրված ծաղկի վաճառքի համար նախատեսված տաղավարը:
Բացատրական աշխատանքներից հետո Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի՝ նախկին Փակ շուկայի տնօրինությունը ապամոնտաժել է շենքի ճակատային մասում կառուցված մետաղյա հովանոցները։ Աշխատանքները շարունակական են լինելու։